Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը նոյեմբերի 11-ին եւ 12-ին Անթալիայում մասնակցել է միջազգային ֆեդերացիայի 16-րդ համաժողովին: Օրակարգում գլխավորը գործադիր մարմնի ընտրություններն են եղել:
Միջազգային ֆեդերացիայի նախագահ, եգիպտացի Հասսան Մուստաֆան վերընտրվել է իր պաշտոնում: Նա նախագահի միակ թեկնածուն էր եւ կազմակերպությունը ղեկավարում է 2000 թվականից: Միջազգային փոխնախագահի պաշտոնում այսուհետեւ կղեկավարի Ժոել Դելպլանկը, որը նաեւ Ֆրանսիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աննա Մելքոնյանը խոսեց համաժողովի մանրամասների մասին:
«Առանձին որոշումներ չեն կայացվել, որոնք վերաբերեն Հայաստանին: Սակայն, միջազգային ֆեդերացիան եւս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց աջակցելու թույլ եւ զարգացող երկրներին, այդ թվում Հայաստանին:
Համաժողովի ընթացքում մասշտաբային փոփոխություններ քիչ կատարվեցին: Գլխավոր փոփոխությունն այն է, որ այսուհետ հինգ մայրցամաքային կոնֆեդերացիաների փոխարեն (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Պանամերիկա, Օվկիանիա) լինելու են վեցը: Պանամերիկան բաժանվեց երկու կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկա եւ Կարիբյան, ինչպես նաեւ Հարավային եւ Կենտրոնական Ամերիկա: Այս որոշմանը դեմ էին հատկապես այդ երկրների ներկայացուցիչները: Սակայն, միջազգաին ֆեդերացիայի նախագահը մի փոքր բացեց փախագծերը եւ որոշակի պարզաբանումներ արեց: Հասսան Մուստաֆան ասաց, որ Պանամերիկյան կոնֆեդերացիային տրամադրվել են հսկայական գումարներ, սակայն մարզաձեւը չի զարգացել տվյալ տարածաշրջանում, իսկ իրենք չեն ստացել հաշվետվություն: Այդ գոտում ուժեղագույնները շարունակում են մնալ Բրազիլիան, Արգենտինան եւ Չիլին, իսկ մյուսները թույլ զարգացած են:
Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ դարձան նաեւ Անգլիան, Շոտլանդիան եւ Ֆիջին: Եւս մեկ նոր որոշում ընդունվեց: Նորվեգիան առաջարկեց, որ յուրաքանչյուր հանձնաժողովում ավելանա լրացուցիչ անդամ, որն անպայման պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի: Չնայած Հասսան Մուստաֆան չէր խրախուսում այս միտքը՝ քվեարկության արդյունքում այն ընդունվեց: Այս որոշումը 2016 թ. ընդունել էր նաեւ Եվրոպայի ֆեդերացիան՝ կրկին Նորվեգիայի առաջարկով»,- ասաց Աննա Մելքոնյանը:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02