ARM | RUS |

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ

17.11.17 | 16:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելի հետ: Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է Թոնի Ֆադելին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախօրեին ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանանալու առթիվ և մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետ հյուրին ներկայացնելով Երևանն ու վերջին տարիներին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հետևողական քաղաքականություն է տարվում քաղաքը ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

«Երևանը հաջորդ տարի կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, և մեր նպատակն է, որ մեր մայրաքաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը դարձնենք աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն այսօր արդեն հստակ քայլեր է ձեռնարկում հայեցակարգի ու ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաջորդ տարի Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում մենք նախատեսում ենք նաև կազմակերպել երկու խոշոր միջոցառում՝ միջազգային կոնֆերանս և «Սմարթ Սիթի Էքսպո» միջազգային ցուցահանդես, որոնք սերտորեն առնչվելու են հենց Խելացի քաղաք ծրագրին: Մասնավորապես այս ծրագրերի իրականացման հարցում ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը և, ընդհանրապես, ակտիվ համագործակցությունը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հետ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ անվանի գիտնականի առաջարկներն իսկապես կարևոր ու անհրաժեշտ են հանձնաժողովի համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանը ներկայացնելու համար՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը մեծ սիրով ընդունել է Երևանի քաղաքապետի առաջարկն ու ընդգծել, որ պատրաստ է իր գաղափարներով կիսվել հանձնաժողովի անդամների հետ ու մասնակցություն ունենալ Երևանը խելացի քաղաք դարձնելու ծրագրի կյանքի կոչմանը:
«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ եմ ջերմ ընդունելության, շնորհավորանքի և համագործակցության պատրաստակամության համար ու միանգամից ասեմ, որ ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել տեղի մասնագետների հետ ու աջակցել նրանց: Արդեն հասցրել եմ համոզվել, որ Երևանն իսկապես զարգացման հստակ ուղի որդեգրած քաղաք է, և համոզված եմ, որ դուք անպայման կունենաք հաջողություններ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ հաճելիորեն զարմացել էի, երբ քաղաքում գրեթե ամեն քայլափոխի տեսա վճարման տերմինալներ: Ի պատիվ Ձեզ՝ պետք է ասեմ, որ անգամ Փարիզում, որտեղ այժմ ապրում եմ ես, նաև Սիլիկոնային հովտում, որտեղ ավելի քան 10 տարի ապրել եմ, վճարումների նման զարգացած ենթակառուցվածքներ չկան: Եվ ընդհանրապես, էլեկտրոնային կառավարման այն մոտեցումները, որոնք արդեն իսկ կիրառվում են Երևանում, լավ սկիզբ են ընդլայնելու տեխնոլոգիական զարգացումներն ու ներմուծելու նորարարական լուծումներ, որոնք միանշանակ հնարավորություններ են ստեղծելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար արդեն իսկ հետաքրքիր է տեսնել, թե տասը տարի անց ինչպիսին կլինի Երևանը», - նշել է Թոնի Ֆադելը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել «Խելացի Երևանի» կյանքի կոչմանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թոնի Ֆադելին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ...

19:19

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի...

19:04

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության...

14:41

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի...

14:23

Այրվել է Փարիզի սննդի ամենահին փակ շուկան. Կա մեկ վիրավոր

Այրվել է Փարիզի սննդի ամենահին փակ շուկան. Կա մեկ...

14:08

Պետությունը բեյջի թելը ձեռք է բերել 1248 դրամով, շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չգտանք. Լիաննա Մանուկյան

Պետությունը բեյջի թելը ձեռք է բերել 1248 դրամով, շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չգտանք....

14:04

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է...

13:35

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ԱԱԾ

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների...

13:32

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական...

13:19

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման...

13:03

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի...

12:52

Զելենսկին կարող է խզել հարաբերությունները Թրամփի հետ

Զելենսկին կարող է խզել հարաբերությունները Թրամփի հետ

11:49

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում. Վահե Հովհաննիսյան

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի...

11:25

Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը

Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան...

11:09

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան կալանավորվածներ

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան...

10:34

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և...

10:19

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

10:03

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական...

11:02

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02