Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել կոալիցիա կազմել, որը նրան խորհրդարանում մեծամասնություն կտար եւ կայուն կառավարություն ստեղծելու հնարավորություն: Նա պատրաստ չէ ղեկավարել փոքրամասնության կառավարությունը եւ միակ այլընտրանքը խորհրդարանական նոր ընտրություններն են, որը, հավանաբար, կուսակցությունների միջեւ ուժերի դասավորությունը չի փոխի:
Մերկելը պատրաստվում է հանդիպել երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ. լինի փոքրամասնության կառավարություն, թե նոր ընտրություններ՝ նախ անհրաժեշտ է անցնել խորհրդարանում կանցլերի ընտրության ընթացակարգը, իսկ նրան կնշանակի պետության ղեկավարը:
Գերմանացի լիբերալները հայտարարել են «Ճամայկա» կոալիցիայի շուրջ բանակցությունների տապալման եւ դրանից իրենց դուրս գալու մասին:
Երկուշաբթի լույս գիշեր մի քանի շաբաթներ տեւած Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ բլոկի եւ «Կանաչների» հետ խորհրդարանական կոալիցիա (Ճամայկա) կազմավորելու բանակցություններից դուրս է եկել Ազատ դեմոկրատական կուսակցությունը:
Համաձայնեցումներն ու բանակցությունները սկսվել էին սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
«Ճամայկան» հաջողության դեպքում կունենար Բունդեսթագի 709 մանդատից 393-ը (55 տոկոս), սակայն լիբերալների դուրս գալուց հետո բանակցությունների մասնակիցներն ունենում են ընդամենը մանդատների 44 տոկոսը՝ մեծամասնություն չստանալով:
Գերմանացի սոցիալ-դեմոկրատները նախկինում բացառել էին ՔԴՄ/ՔՍՄ հետ «մեծ կոալիցիային» իրենց մասնակցության հնարավորությունը, որը հնարավորություն կտար կազմավորել մեծամասնության կառավարություն (399 մանդատ կամ 56 տոկոս): «Ճամայկայի» շուրջ բանակցությունների տապալումից հետո մի քանի ժամ անց սոցիալ-դեմոկրատները հաստատել են իրենց դիրքորոշումը:
Արդյունքում 2 տարբերակ է մնում՝ փոքրամասնության կառավարություն, որը Գերմանիայի պատմության մեջ դեռեւս երբեք չի եղել, եւ նոր ընտրություններ, որի մասին դեռեւս երբեք այսքան արագ չի հայտարարվել: Կոալիցիոն բանակցություններն անցկացվում են ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02