«Տրամարդված ենք Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խնդիրն այն է, որ գործը և խոսքը չհակասեն:
Նախարարը փորձեց մի քանի փաստեր հիշեցնել:
«Կազան: Մենք Կազանից առաջ հանդիպել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ մակարդակով երեք-չորս անգամ, որպեսզի համաձայնեցնենք հիմնարար սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին և գագաթնաժողովից առաջ, այսինքն` 10 օր առաջ ստացանք, ինչպես և պայմանավորվել էինք, ուղեկցող նամակ, այդ թվում՝ տեքստ, որում հստակ գրված էր մեր միջնորդներին, ՌԴ ԱԳ նախարարին, որ ինչպես որ պայմանավորվել էինք տեքստում փոփոխություններ չեն մտցվելու:
Այնինչ դրա մասին բազմիցս խոսել ենք, որ ադրբեջանցիները Կազան էին եկել 10, այսինքն` 12 փոփոխություններով, այսինքն` Կազանում ետքայլ կատարեցին:
Կազանից առաջ Սոչի 2011 թվականի մարտին, դրանից առաջ հոկտեմբերին Աստրախան, դրանից առաջ հունիսին 2010 թվականի Սանկտ-Պետերբուրգ, նման բաներ եղել են հետո ևս: Որպեսզի բոլոր հանդիպումներին և գագաթնաժողովներին չանդրադառնամ հիշեցնեմ, որ վերջին հանդիպումների ընթացքում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվել ենք ինչ որ բանի շուրջ, Ադրբեջանը այս դեպքում ևս ետ քայլ կատարեց, Վիեննայի հանդիպումից վերադառնալով Ադրբեջանը հայտարարեց, որ ոչինչ չեն պայմանավորվել, իսկ հանդիպումը եղել էր ԱԳ նախարարների մակարդակով` ՌԴ ԱԳ նախարար, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարը, այսինքն` նրանք ինչ որ բան սխալ են հասկացել և հայտարարություն են տարածել մեխանիզմների ստեղծման, Կասպշիկի առաքելության ընդլայնման մասին:
Կրկին ետ քայլ, նույնիսկ դրանից հետո համանախագահող երկիրը ԵԱՀԿ-ում կապ է հաստատել բարձր մակարդակով ադրբեջանական կողմի հետ, ամեն անգամ հաստատել են, որ կհամաձայնեն Կասպշիկի առաքելության ֆինանսավորման հարցում և չորս անգամ արգելափակել են ԵԱՀԿ բյուջեի հանձնաժողովի ֆինանսավորումը, կրկին ետ քայլ»,- մանրամասնեց Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներին, որպես հիմք, Նալբանդյանի խոսքով, այդ երեք սկզբունքներով պայմանավորվել են Ադրբեջանի հետ և կա Ադրբեջանի ստորագրությունը:
Նա նաև հիշեցրեց 1994-1995 թթ. կրակի դադարեցման համաձայնագրերի մասին, որոնցից ադրբեջանցիները, նախարարի խոսքով, հնարավորինս փորձում են հեռանալ:
«Իհարկե, լավ կլիներ, եթե խոսքերը համապատասխանեին գործերին հատկապես Ժնևում, երբ խոսում էինք, որ պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկվեն լարվածության նվազեցման համար, սա վերաբերում է այն համաձայնություններին, որոնք եղել են Սանկտ-Պետերբուրգում ու Վիեննայում, նրանք դա չեն անում կամ երբ ասում ենք, որ պետք է ինտենսիվացնենք բանակցությունները այն սկզբունքների և էլեմենտների վրա, որոնք հնչեցվել են ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների մակարդակով 5 հայտարարություններում, Հայաստանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք շարունակել այդ հիմքի վրա ԼՂ հակամարտության կարգավորումը:
Ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ չհիշել այդ հինգ հայտարարությունների մասին: Սա է գործերի ներկայիս դրությունը: Հույս ունենք, որ ադրբեջանցիները կփոխեն իրենց դիրքորոշումը և ցանկությունը գործի կվերածեն: Ինչ վերաբերում է Հայաստանին մենք երբեք չենք հրաժարվել մեր պայմանավորվածություններից և տրամարդված ենք այսուհետ ևս Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- ասաց նախարար Նալբանդյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
09:04 26.08.26
15:28 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02