Մեկ հատուկջոկատային է վիրավորվել Թբիլիսիի ծայրամասում՝ Գաբրիել Սալոսի փողոցի վրա ահաբեկչական գործունեության համար կասկածվող անձանց դեմ իրականացվող հատուկ գործողության ընթացքում: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնում է interpressnews.ge-ն՝ վկայակոչելով պետական անվտանգության ծառայությանը:
Հատուկ գործողության անցկացման վայր է բերվել հատուկ տեխնիկա: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ դեպքի վայր են բերվել հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր:
Հատուկ գործողությունը շարունակվում է մոտ 13 ժամ: Ենթադրաբար իրավապահները փորձում են ձերբակալել բնակարաններից մեկում արգելափակված երկու անձանց: Հայտնի է, որ վերջիններս կրակ են բացել իրավապահների ուղղությամբ:
Իրավապահներն արգելափակել են հարակից տարածքը, մոտակայքում գտնվող դպրոցում չեղարկվել են դասերը:
Կրակոցների և պայթյունների հետևանքով հատուկ գործողության անցկացման վայրում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում:
Դեպքի վայրում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատները: Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության լրացուցիչ ջոկատներ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հատուկ գործողությունն իրականացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց դեմ:
Ինչպես պատմել են տեղի բնակիչները, շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:
Պաշտոնապես այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02