Նոյեմբերի 28-ի երեկոյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում, որը երկրի զինված ուժերի սպայակազմի գլխավոր դարբնոցներից մեկն է հանդիսանում։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանին ներկայացվել է ակադեմիայի կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում եւ ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։ Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ուսումնասիրել հայկական եւ բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության հնարավորությունները։
Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաեւ նոյեմբերի 29-ի առավոտյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ուսումնարանում եւ ծանոթացել ուսումնառության պայմաններին։ Նախարար Սարգսյանը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձն ու պատմել հայաստանյան ռազմակրթության ոլորտում սկիզբ առած բարեփոխումների մասին։
Այնուհետեւ հայկական պատվիրակությունն այցելել է Հայրենական մեծ պատերազմի Բելառուսի պետական թանգարան, ծանոթացել ընդգրկուն ցուցադրությանը։
Ավելի ուշ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մինսկի Բոլոր Սրբերի տաճար-հուշարձանում։
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44