Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կառավարության ղեկավարը կարևորել է Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի կողմերի համար: Վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵՆԲ-ի հետ համագործակցությանն առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, կոշտ թափոնների կառավարումը, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և այլն: Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ:
Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել Հայաստանում ԵՆԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը և տեղեկացրել, որ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին և Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին: ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ տպավորված է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով և ավելացրել, որ բանկը պատրաստ է համագործակցության ընդլայնմանը հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ճանապարհային անվտանգության բարձրացման, էներգախնայողության, ՓՄՁ-ների համար էժան ու երկարատև վարկային միջոցների ներգրավման ուղղություններով:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02