Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է «Գիրչի» կուսակցության հայցը և չեղարկել է մարիխուանայի օգտագործման համար նախատեսվող քրեական պատիժը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ մարիխուանայի կրկնակի օգտագործումը քրեական հանցագործություն է համարվում, որի համար ազատազրկում չի նախատեսվում: Դատարանի որոշմամբ՝ կանեփի և մարիխուանայի օգտագործումը այլևս քրեական հանցագործություն չի համարվի և չի դիտարկվի «թմրամիջոցների ոչ մեծ ծավալներով անօրինական պատրաստում, ձեռքբերում և պահպանում անձնական օգտագործման համար՝ առանց բժշկի նշանակման» հոդվածով: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել հանգստի իր համար ցանկալի տարբերակը և համապատասխան գործունեություն ծավալել, այդ թվում՝ մարիխուանա օգտագործելը»: Հայցը Սահմանադրական դատարան է ներկայացրել «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեն՝ ընդդեմ Վրաստանի խորհրդարանի: Նրան հաջողվել է ապացուցել, որ մարիխուանայի օգտագործումը կարող է իրականացվել ինչպես բուժական, այնպես էլ հանգստի նպատակով: Դատարանը նշել է, որ պատասխանող կողմը չի կարողացել ապացույց ներկայացնել այն բանի, որ մարիխուանան իր կենսաբանական և քիմիական հատկություններով այլ թմրամիջոցներ օգտագործելու պահանջ է առաջացնում:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02