ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուին և Եվրոպայի խորհրդի փորձագետ Էլիզ Լատիֆային, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները:
Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Ըստ Ս. Քրմոյանի՝ Կառավարությունը, ընդունելով նոր օրենք, քաղաքական կամք է դրսևորել այս ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ:
Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն էլ իր հերթին է կարևորել հանդիպումը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության զարգացմանը:
Այնուհետև, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, ոլորտում առկա վիճակը, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունները և գործակալության՝ 2017-2018 թվականների գործողության ծրագիրը:
ԵԽ փորձագետ Էլիզ Լատիֆան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները և նշել, որ իրենց նպատակն է աջակցել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրության զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02