Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն տիկին Էվա Մանիկը:
Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով նպաստելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:
Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:
Համաձայնագրի շրջանակներում ներգրավվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44