Ըստ՝ CNN-ի, The New York Times-ի և Washington Post-ի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզաական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամիսներին կփոխարինի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թրամփի միջև ծագած տարաձայնություններին մամուլը վերջին ամիսներին բազմիցս է անդրադարձել: Սպիտակ տունը,սակայն, հերքել է այդ, ինչպես նաև՝Թրամփի հասցեին Թիլերսոնի կողմից վիրավորական արտահայտություն հնչեցնելու մասին սկանդալից հետո նրա պաշտոնանկ արվելու մասին լուրերը:
«Երբ նախագահը կորցնում է վստահությունը ինչ-որ մեկի հանդեպ, նրանք այլևս չեն ծառայում այդ պաշտոնում: Նախագահը այսօր այստեղ էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ և նրանք քննարկում էին երկրի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր ՝ շարունակելով ամփոփել այս մեկ տարվա ընթացքում ձեռքբերված հաջողությունները», – հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:
Թիլերսոնի պաշտոնանկության վերաբերյալ Թրամփի արձագանքը բավականին կարճ էր. «Ռեքսն այստեղ է»:
Քաթարի արտգործնախարարի հետ ունեցած համատեղ մամլո ասուլսի ժամանակ Թիլերսոնի պատասխանը նույն ոճի էր.
«Ես ոչ մի տեղ չեմ գնում…Կաշխատեմ այնքան, որքան նախագահը կամենա»:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին վկայակոչելով՝ CNN-ը, The New York Times-ը և Washington Post-ը իրենց հրապարակումներում նշել են, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամսիներին կփոխարինի Ռեքս Թիլերսոնին:
Թիլերսոնը հաջորդ շաբաթ իր եվրոպական այցի ընթացքում քննարկելու է ռուսական ագրեսիային դիմակայելու ռամզավարությունը, մինչ Թրամփը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, գտնում է վերլուծաբան Քլաուս Լարրեսը:
«Թիլերսոնի ռազմավարությունը ողջունելի է, այն իսկապես համապատասխանում է ամերիկյան ավանդական արտաքին քաղաքականությանը»:
Հարցն այն է, թե Թրամփը որքանով կաջակցի Թիլերսոնին Ռուսաստանի հանդեպ այս ռազմավարության իրականացման հարցում՝ եվրոպացի դաշնակիցների վստահությունը շահելու համար:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02