4 Դեկտեմբեր, 2017 19:37
Էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում առաջարկված օրենսդրական փոփոխություններն ուղղված են մեծացնելու արևային էներգետիկայի հզորություններն ու մասսայականացնելու ինքնավար էներգաարտադրությունը: Այս մասին դեկտեմբերի 4-ին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով պարզաբանումներ ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: «Մենք նպատակ ենք դրել մաքսիմալ զարգացնել ոլորտը, որպեսզի բոլոր առանձնատների, բազմաբնակարան շենքերի տանիքներում տեղադրվեն արևային վահանակներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխություններով` իրավաբանական անձանց համար առաջարկվում է սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի 150 կՎտ սահմանաչափը հասցնել 500 կՎտ-ի։ «Իրականում սա շատ առաջանցիկ քայլ է, աշխարհի որևէ երկրում դեռևս այսպիսի պայմաններ չկան»,-ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, ապա դրանցով կփոխվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգավորման պայմանները, մասնավորապես, փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ «Եթե այժմ փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկվում է այն դարձնել տարեկան։ Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը և միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլեկետրաէներգիայի դիմաց»,-նշեց փոխնախարարը: Նա հավելեց, որ սա հնարավորություն կտա սպառողներին տեղադրել ավելի մեծ հզորություններ և արևային կայանները դիտարկել նաև որպես ջեռուցման կազմակերպման միջոց։ Այսինքն՝ ամռանը արտադրել հավելյալ էլեկտրաէներգիա, այսպես ասած՝ ի պահ տալ ցանցին, իսկ ձմռանը հետ ստանալ նույն գնով։ Գործող օրենքն այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետև փոխհոսքերի հետ կապված հաշվարկը կատարվում էր ամսական կտրվածքով:
Հայկ Հարությունյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում ստեղծվել են ամենալավ պայմանները` ֆինանսական համապատասխան գործիքների ներդրում շուկայում, կարգավորման դաշտի պարզեցում, սարքավորումների ներմուծման հարկերի զրոյացում: Նա նկատեց, որ թե նախորդ տարվա, թե ընթացիկ տարվա գործողությունները բերել են ու հետագայում էլ կնպաստեն արևային էներգետիկայի հզորությունների կտրուկ ավելացմանը: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում առկա է ցանցին միացված 138 արևային կայան` 1.5 մեգավատ հզորության, ևս 38-ը կառուցվում են: Նախարարության գնահատականներով` մինչ տարեվերջ նախատեսվում է ունենալ ցանցին միացված 200 կայան:
«Հայաստանում 2016 թվականի համեմատ 30 անգամ ավելացել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը, 10 անգամ էլ ավելացել է ներմուծող ընկերությունների թիվը: Այս պահին ունենք գործող երեք համակարգային կայան, որոնք միացված են ցանցին` մոտ 2.5 մեգավատ հզորությամբ, 1.5 մեգավատ հզորություն էլ ապահովում են տանիքներին տեղադրված վահանակները»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ աճի տեմպերը կպահպանվեն նաև հաջորդ տարիներին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02