Հայերեն է թարգմանվել Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին,
Գիրքը լույս է ընծայած «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված.միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Գրքի թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։
«Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Սովետական տարիներին գիրքը ռուսերենից է թարգմանվել հայերեն, սակայն բազմաթիվ կարևոր հատվածներ հանված են եղել: Կարծում եմ, որ գիրքը ժամանակավրեպ չէ, արդիական է, շատ բան է պատմում ժամանակաշրջանի մասին: Այս համատեքստում կարելի է նաև աղերսներ տանել Հայոց ցեղասպանության հետ.ինչքա՜ն տաղանդներ կարող էին մեծ գործ անել, ինչքա՜ն կյանքեր ընդհատվեցին»,- աղբյորի փոխանցմամբ՝ նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:
Գրքի հայերեն թարգմանության շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Շնորհանդեսը կանցկացվի «Լոֆթ» կենտրոնում:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02