Աղետից 29 տարի անց վթարայնության աստիճան ունեցող շինությունների հարցը օրակարգային է: Շիրակի մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառույցների հարցը դեռ գերխնդիր է:
Մարզի տարածքում կա երրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 118 կառույց, դրանցից միայն 88 բնակելի Գյումրիում՝ 1920 բնակարանով: 1988 թվականի երկրաշարժից հետո վթարայինների խնդիրը այդպես էլ անլուծելի է մնացել: Այս պահի դրությամբ դրանց մասով ծրագիր չկա:
«Սա մեծ խնդիր է եւ բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող: Մարզպետարանը պարբերաբար այդ շենք-շինությունների հարցն ընդգրկում է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն գումարների սղության պատճառով ՀՀ պետական բյուջեով գումար նախատեսված չէ»,- Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Խոսելով այս վթարայինների վերականգնման կամ քանդման մասին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է հարմար տարբերակ ընտրել:
«Շենք կա, որ ավելի հարմար է ամրացնել ու վերականգնել, կան նաև այնպիսիները, որոնք ավելի նպատակահարմար են քանդել և տարածքում նոր շենք կառուցել: Դրա համար միանշանակ ասել, թե որ տարբերակն է լավ՝ սխալ է»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02