Վիեննայում դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։
Պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունն, ըստ էության, չի բացահայտում հանդիպման բովանդակությունը, մանավանդ, որ կասկածից վեր է` Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը մի փոքր այլ շեշտադրումներ կունենա: Մյուս կողմից` այն հանգամանքը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների նոր հանդիպման մասին, խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գործընթացը «տաք» պահելու ցանկություն ունի:
Իհարկե, այստեղ խոսքը գնում է բանակցային գործընթացի ոչ թե բովանդակային բաղկացուցիչի, այլ` հակամարտության, այսպես կոչված, մենեջմենթի և կառավարման մասին: Դատելով ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչների վերջին հայտարարություններից` խոսքը ստատուս-քվոն ամրապնդող միջազգային որոշակի գործիքների ու մեխանիզմների ստեղծման մասին է:
Հակամարտության գոտում ստատուս-քվոյի ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը հատկապես արդիական է դառնում երեկ տեղի ունեցած մեկ այլ իրադարձության ֆոնին, որն ուղղակի ազդեցություն չունի ԼՂ խնդրի հետ, սակայն կարող է կործանել այն փխրուն ստատուս-քվոն, որ առկա է դրա շուրջ:
Խոսքը` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի հայտարարության մասին է, ինչն անկայունության ու լարվածության նոր ալիք է բարձրացնելու Մերձավոր Արևելքում` հարուցելով ուժերի դասավորության նոր պատկերի ստեղծում այդ և հարակից տարածաշրջաններում: Թրամփի հայտարարությունն անխուսափելիորեն մեծացնելու է լարվածությունը Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում, մեծացնելու է Թուրքիայի դեստրուկտիվ ռեգիոնալ ազդեցությունն, ինչն իր հերթին ստատուս-քվոյի որոշակի փոփոխություն է առաջացնելու մեր տարածաշրջանում` մեծացնելով պատերազմի վերսկսման ռիսկերը նաև ղարաբաղյան հակամարտության գոտում:
Հատկապես այս լույսի ներքո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվությունը և հայ-ադրբեջանական շփումներն անհրաժեշտություն են` նույնիսկ անկախ կոնկրետ արդյունքներից:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02