ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը: «Զանգ Wi-Fi-ով»ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Wi-Fi ցանցի միջոցով կարող են զանգահարել հայաստանյան բջջային ու ֆիքսված բոլոր ցանցեր եւ ստանալ զանգեր նշված ցանցերից, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` զանգահարել եւ ստանալ ներցանցային զանգեր իրենցսակագնային պլաններով նախատեսված միեւնույն սակագներով: Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաև «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվողերկու բաժանորդների միջև. ընդամենն անհրաժեշտ է, որ նրանք միացած լինեն Wi-Fi ցանցերի՝ անկախ գտնվելու վայրից:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ հավելվածի ներբեռնում, ինչպես տարատեսակ մեսենջերների (Viber, WhatsApp, Skype, և այլն) դեպքում: Բացի այդ՝ ի տարբերություն մեսենջերների՝ զանգ կատարած համարները արտացոլվում են հեռախոսագրքում, իսկ զանգ կատարելիս՝բաժանորդի կողմից համարը մուտքագրվում է սովորական ձևաչափով:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը հարմար է հատկապես արտերկրում գտնվող այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են այցելում վայրեր, որտեղ բջջային ցանցըգերծանրաբեռնված է, թույլ է կամ բջջային ծածկույթն առհասարակ բացակայում է: Հյուրանոցներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, մետրոյի և երկաթգծայինկայաններում, գնացքներում, խանութներում, շուկաներում, սրճարաններում, խաղասրահներում և հատկապես ստորգետնյա հատվածներում, որտեղ որպես կանոնառկա է Wi-Fi ցանց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը «Զանգ Wi-Fi-ով» ծառայության միջոցով կարող է կատարել ու ընդունել ներցանցային զանգեր այնպես, ինչպես նադա անում է Հայաստանում գտնվելիս:
«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամգնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունը չափազանց հարմարավետ է նաև այն պատճառով, որ ո՛չ զանգահարողը, և ո՛չ էլ զանգն ընդունողը ստիպված չենլինի մշտապես միացված պահել բջջային ցանցի միջոցով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունը:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված ևակտիվացված:
Ռալֆ Յիրիկյանը նաև նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ անգամ բջջային ցանցին միացած լինելու դեպքում,սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում էէկրանին:
Wi-Fi Calling (կամ Voice-over-Wi-Fi) ու Voice-over-LTE կամ՝ VoLTE (LTE/4G ցանցերով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունների հիմքում ձայնիփոխանցումն է IP-արձանագրության միջոցով: Տեխնոլոգիապես՝ վերը նշված երկու ծառայությունների առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է, որնարդեն իսկ ներդրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության և VoLTE-ի միջոցով զանգի միացման տևողությունը կազմում է մի քանի վայրկյան:ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից քայլ առ քայլ իրականացվող նախագծի արդյունքում ձայնային ազդանշանի փոխանցումը, որը դեռևս իրականացվում է 2G և 3G ցանցերովմիջոցով, կսկսի իրականացվել 4G/LTE ցանցով, ինչը 4G ցանցում բարձր արագություններով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդին զանգ ստանալու կամզանգահարելու դեպքում հնարավորություն կտա շարունակելու աշխատել 4G ցանցում առանց ընդհատումների՝ խուսափելով 3G ցանց անցում կատարելուց: VoLTE-իդեպքում նաև ապահովվում է ձայնի HD որակ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02