Ատամի ցավը բոլորիս լավ հայտնի խնդիր է, որը հաճախակի կարող է առաջանալ ամենաանհմապատասխան պահին ու դառնալ մարդու մոտ խուճապի պատճառ: Եվ հավանաբար մեզանից յուրաքանչյուրը ջանք չի խնայել տարբեր միջոցների օգնությամբ կանխել այդ ցավը: trental.ru-ն ներկայացրել է ատամի ցավից ազատվելու ժողովրդական մի քանի մեթոդներ:
· Ատամի ցավից ազատվելու համար կարող եք որոշ ժամանակ ծամել եղեսպակի տերևներ, երբեմն դա օգնում է թուլացնել ուժեղ ատամնացավը:
· Ատամնացավի դեպքում կարող եք ցավոտ ատամի վրա դնել մի փոքր հում բազուկի կտոր ու այն պահել ատամի վրա այնքան ժամանակ, մինչև որ ցավային զգացողությունները կանցնեն:
· Կարող եք նաև դեղատնային եղեսպակի(шалфея) թուրմով կատարել ողողում՝ 25 գրամ եղեսպակը 250 մլ ջրի հարաբերակցությամբ: Նշված խառնուրդով կարող եք բերանը ողողել օրական 3-4 անգամ:
· Սխտորի շերտով կարող եք տրորել ախտահարված ատամի շուրջը:
· Հիվանդ ատամը խորհուրդ է տրվում ողողել հազարտերևուկի թուրմով:
· Հազարատերևուկի եփուկը(կարելի է նաև թուրմը) ևս կիրառվում է ողողման ձևով (2 ճ/գ հազարատերևուկ լցնել 1բաժակ եռման ջրի մեջ ու թողնել թրմվի 1 օր):
· Կարող եք վերցնել սոխ, կրտարտել, լցնել թանզիվի մեջ ու դնել ցավացող ատամի հակառակ կողմի ականջին ու որոշ ժամանակ պահել այդպես:
· Ատամի ցավից հնարավոր է ազատվել նաև այտի ու ցավացող ատամի միջև դնելով մի կտոր խոզի ճարպ ու պահել 20-30 րոպե, մինչև որ ցավը թուլանա: Ճարպը կարող է լինել ինչպես թարմ, այնպես էլ աղի, որի վրայից նախապես հարկավոր է մաքրել աղը:
· Կարող եք ծամել եզան լեզվի տերևները կամ արմատը: Այդ պրոցեդուրան շատ օգտակար է նաև լնդերի վիճակի կարգավորման համար:
· Հիվանդ ատամի վրա կարող եք սեղմել նաև կեչու կոների թուրմով թրջված բամբակ: Անհրաժեշտ չափաքանակը հետևյալն է՝ 30 գրամ թուրմը հարկավոր է խառնել 40% -ոց 120 մլ օղու հետ ու թողնել թրմվի 10 օր:
· Ատամնացավի դեպքում կիրառվում է նաև հետևյալ մեթոդը. նախապես քերած կծվիչը(хреном) հարկավոր է լցնել կտավատե տոպրակի մեջ ու դնել գլխի ծոծրակային հատվածում՝ պարանոցի շրջանում:
Եթե նշված մեթոդները այնուամենյանիվ ձեզ չեն օգնի ապա աշխատեք դիմել ատամնաբույժի:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02