«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը կոչ է արել ամբողջ աշխարհում իր հետևորդներին հարձակումներ գործել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշման, հաղորդում է Fox News-ը:
Համաձայն ահաբեկչական խմբավորման as-Sahab լրատվական գործակալության հրապարակած հայտարարության՝ խմբավորումն ուրբաթ ջիհադի կոչ է արել՝ ԱՄՆ-ն բնութագրելով որպես մահմեդականներին ճնշող ժամանակակից «փարավոն»:
Հայտարարության համաձայն՝ «մեր ժամանակաշրջանի փարավոնի՝ ԱՄՆ-ի ագրեսիային դիմակայելու ամենաճիշտ ու արագ միջոցը հանուն Ալլահի ջիհադն է՝ ամբողջ աշխարհով մեկ հարձակում ԱՄՆ-ի և նրա դաշնակից սիոնիստների ու խաչակիրների առանցքային շահերի վրա»:
Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև ահաբեկչական խմբավորման այլ ճյուղերը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչից հետո այսօր Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև, կան տուժածներ:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02