Հանրային խորհրդում դեկտեմբերի 8-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում համահայկական կառույցների ձևավորման հարցի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ Սադոյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գագիկ Մանասյանը, Կորյուն Առաքելյանը և ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: Ինչպես հայտնում են ՀԽ–ից, օրակարգի հիմնական հարցերը եղել են հետևյալը.
1. Համահայկական կառույցների ձևավորման նպատակները:
2. Ո՞վ է նախաձեռնելու այդ կառույցների ստեղծումը, և ո՞րն է լինելու հետագայում այդ կառույցների աշխատանքները համադրող մարմինը:
3. Ովքե՞ր են դառնալու Համահայկական կառույցների անդամներ (անձեր, կազմակերպություններ), ինչպիսի՞ կառուցվածք է ունենալու համադրող մարմինը:
4. Կազմակերպման գործունեության ընթացակարգը, ժամկետները, պատասխանատուները:
Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ, հնչել են նաև մտահոգություններ: Ներկաները, սակայն, համակարծիք են եղել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտության հարցում՝ ընդգծելով, որ դրա հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են հայապահպանությունը, Հայաստանի Հանրապետության, Արցախի հզորացումը, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը և այլն:
Նշվել է, որ տասնյակ տարիներ ի վեր հայության տարբեր շերտեր քննարկում են համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու հարցը, և հատկապես վերջին տարիներին դա առավել մեծ նշանակություն է ստացել՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հայության մի հոծ հատված այսօր ապրում է Հայաստանից դուրս: Ընդգծվել է, որ համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը բխում է նաև համաշխարհային ներկա գործընթացներից, ինչը պահանջում է հայության ներուժի համախմբում և աշխարհում մեր տեղի ու դերի վերագնահատում:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է իր հիմնադրած Համագործակցության փոխօգնության համազգային կառույցի նպատակներն ու կառուցվածքը, այս պահին վիրտուալ տարածքում իրականացվող աշխատանքները, որոնք համակարգվում են www.armnational.am կայքի միջոցով:
«Նշենք, որ համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը վերջին շրջանում օրակարգային դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումից հետո, որի աշխատանքը բավական արդյունավետ էր՝ բարձր գնահատվելով թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Այդ ժամանակ ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվեցին պատասխանատուներ Հայաստանից ու Սփյուռքից:
Աշխատանքային խումբը որոշակի արժեքավոր ծրագրեր արդեն իսկ մշակել է, և 2018 թվականին՝ մայիսյան տոների շրջանակներում, խմբի գործունեությունը նոր թափ կստանա, և հարցին ընթացք կտրվի: Համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը քննարկման է դրվել նաև սեպտեմբեր ամսին Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ: Հանրային խորհուրդը, որը բազմիցս է անդրադարձել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությանը, նույնպես ստեղծել է աշխատանքային խումբ՝ ընդառաջ գնալով վերոնշյալ իրադարձություններին:
Ամփոփելով աշխատանքային այս քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն առաջարկել է հարցն առաջիկայում քննարկել նաև համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, որից հետո կազմակերպել հանրային լայն քննարկումներ՝ ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը այս կարևոր հարցի քննարկմանը և համապատասխան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,– հայտնում են ՀԽ գրասենյակից:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02