ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը համատեղ «Հարկային ոլորտի և բիզնեսի զարգացմանն աջակցող» թեմայով սեմինար-խորհրդակցություն անցկացրեցին Ծաղկաձորում:
Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ այս քննարկումը 2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների մասին է:
՛՛Հաշվի առնելով, որ պետությունն աչալուրջ է և Հարկային օրենսգքրի փոփոխությունների մասին գործարարի կարծիքը լսելու, հաշվի առնելու պատրաստ՝ մենք անցկացնում ենք նման սեմինար-քննարկումները, որոնք լավագույն առիթն են մտքերի ու կարծիքների փոխանակման համար: Այս կերպ լսելի է դառնում խոշոր, միջին և փոքր բիզնեսների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների տեսակետները: Այսօր ներկաները մանրամասն կքննարկեն Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները, ինչի արդյունքում թե՛ կլինեն ավելի տեղեկացված, թե՛ կկարողանան արտահայտել իրենց մոտեցումները: 2018 թվականի ՀՀ հարկային օրենսգրքի նոր փոփոխություններինց բացի, քննարկվեն հարցեր հարկային օրենսդրության փոփոխությունների, բիզնեսի զարգացման և վարկավորման խնդիրների, սոցիալական ապահովության վճարների և նրանց ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա և այլ հարցեր:», - ասաց Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
Սեմինարը անցկացրեցին համապատասխան ոլորտի պետական մարմնի հրավիրված մասագետները` Արման Պողոսյան, Արթուր Մանուկյան, Արթուր Վարդանյան, Արմինե Առաքելյան, Ասանեթ Ալոյան, Մարիամ Մանուկյան: Սեմինարին մասնակցեցին բանկեր, ֆինանսավարկային կազմակերպություններ, խոշոր հարկատուներ, ուսումնական հաստատություններ և այլ կազմակերպություններ:
Սեմինարի ընթացքում քննարկումներ եղան ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի, բնապահպանական հարկի, ընտանեկան բիզնեսի համակարգի, ստուգումների և ուսումնասիրությունների մասին:
Արմինե Բրսոյան

17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02