Գիտակցելով կրթության դերը հանրապետության տնտեսության զարգացման, գործատու կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում, ուսումնական հաստատության և աշխատաշուկայի կապի ամրապնդման, առաջարկ-պահաջարկ համապատասխանելիության, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության զարգացման, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման անհրաժեշտությունը՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնի Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժինը Կարիերայի Կառուցման Հմտություննրը ծրագրի շրջանակներում ս.թ.-ի դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր մեծ հանդիպում ՀՀ խոշորագույն գործատուների հետ: Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների և զբաղվածության բաժնի պետ Ազա Շահազիզյանի խոսքերով նմանօրինակ հանդիպումներն անչափ կարևոր են լավագույն մասնագիտական կրթություն ապահովելու համար և հետագայում նաև մեր հանրապետության կադրային դարբնոցը համալրելու նպատակով: Ծրագրի շրջանակներում նախապես ընտրված ԳԿՄԿ տարբեր բաժինների 80 լավագույն ուսանողներին ներկայացվել էին կարիերայի կառուցման հմտությունները, գործատուին դիմելու էթիկայի նորմերը, ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակներ կազմելու հմտությունները, իսկ վիճակահանության սկզբունքով 2 ուսանողի հնարավորություն ընձեռվեց անվճար հիմունքներով նկարել video CV տարբերակներ: Ամփոփիչ հանդիպման ժամանակ գործատուների հետ քննարկվեցին արդի աշխատաշուկայի մասնագիտական պահանջները և պահանջվող մասնագիտությունների ցանկը, գործատուները հերթականությամբ ներկայացրին իրենց կադրային քաղաքականությունը, տվյալ կազմակերպություններում աշխատանքի անցնելու հեռանկարներն ու առաջարկները: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ՝ ի դեմս տնօրեն Ալբերտ Սարգսյանի, շնորհակալագրեր հանձնեց ներկա գործատուներին և մի քանիսի հետ կնքվեցին փոխհամագործակցության համաձայնագրեր՝ հետագայում ավելի ամրապնդելու ԲՈՒՀ-գործատու շարունակական կապը: Ծրագրի բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր :


17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02