Ցանկացած փոփոխություն՝ թե՛ օրենսդրական, թե՛ տնտեսական, ինչ -որ մտավախություններ առաջացնում է` կապված գների փոփոխության հետ. Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 1-ից հացամթերքի հնարավոր թանկացման վերաբերյալ հացարտադրողների շրջանում տարածված խոսակցություններին, այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Հաց գնի թանկացումը շատ հնարավոր է, բայց 100 տոկոսով ասել, որ այդպես կլինի, դժվար է, որովհետև հիմնականում ապրանքի թանկացում տեղի է ունենում հումքի թանկացման պարագայում, իսկ այս պարագայում թանկացումներ չեն եղել, նույն ցորենի ալյուրի թանկացում չի եղել»,-ասաց Չիլինգարյանը` միաժամանակ խոսելով նաև սանիտարական անձնագրեր ունենալու, ինչպես նաև հացը կահավորված մեքենաներով տեղափոխելու պահանջներով պայմանավորված հնարավոր լրացուցիչ ֆինանսական ծախսերի մասին։
Ըստ Չիլինգարյանի` սանիտարական անձնագրեր ներկայացնելու պահանջը դժվար թե մեծ ազդեցություն ունենա` հատկապես խոշոր արտադրողների վրա, ովքեր էլ հացի շուկայում գին թելադրողներն են: Իսկ հացը հատուկ կահավորված մեքենաներով փոխադրելու պահանջը, ըստ Չիլինգարյանի, ճիշտ է այն իմաստով, որ հացարտադրության ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողներին կարող է որոշակիորեն զսպել:
«Տեսած կլինեք` ինչ պայմաններում են հաց տեղափոխում։ Ինքս եմ նկարել և ֆիքսել սովորական մեքենայի թափքի մեջ, մարդկանց նստատեղերի վրա են հացը դնում կամ, ասենք, բեռնախցիկում, դա անընդունելի է, հակահիգիենիկ է: Պահանջը վաղուց պետք է լիներ: Արդյոք ստուգվո՞ւմ է, թե ինչ պայմաններում է այդ հացը թխվում, ազատականացված է շուկան և անբարեխիղճ տնտեսվարողներ կան, որ կիսանկուղային պայմաններում հակասանիտարական պայմաններում արտադրություն են իրականացնում»,- ասաց Չիլինգարյանը:
Նրա խոսքով` ինչպես հացարտադրության, այնպես էլ շատ այլ ոլորտներ անվերահսկելի են և իրապես պետական միջամտության անհրաժեշտություն կա:
«Բոլոր ոլորտներում պետական միջամտություն է պետք, միայն հացը չէ, որ լայն ծավալով արտադրվում է: Նույն զովացուցիչ ըմպելիքների արտադրանքի հետ կապված վերջերս եղան մի քանի բացահայտումներ, թե ինչ պայմաններում են արտադրվում և կասեցրեցին այդ տնտեսվարողների աշխատանքը։ Նույնը պետք է արվի նաև հացի պարագայում»,-ասաց նա:
Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հացի գնի թանկացում տեղի կունենա միայն ալյուրի գնի թանկացման պարագայում:
«Թանկանում է այն էլ այն դեպքում, երբ կոնկրետ 50 կգ-ոց պարկը 1000 և ավելի դրամով բարձրանում է, մյուս բոլոր պարագաներում հացի գին չի բարձրանում»,-ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը, թե հատուկ կահավորված մեքենաներ ձեռք բերելը լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չի՞ առաջացրել, Աշոտ Ավետիսյանը պատասխանեց, որ իրենց պարագայում` որպես խոշոր արտադրողի, դա բեռ չէ, պարզապես շահույթից է հանվում այդ գումարը:
«Այնքան արտադրողներ կան այս երկրում, դա մեր վրա այդքան չի ազդել, մենք խոշոր արտադրող ենք, դա հիմնականում շահույթի հաշվից է գնում: Մենք հատուկ մեքենաներ գնել ենք կահավորված վիճակում, չեմ կարող ասել ինչ ծախս է լինում: Մյուսների համար էլ ֆինանսական բեռ չէ, կարծում եմ, որովհետև մի մեքենան 10 տարի ծառայում է։ Հիմա, որ կահավորում ես, ինչո՞ւ պետք է դա հացի ինքնարժեքի վրա անդրադառնա, չի կարելի այդ տրամաբանությամբ հաց արտադրել»,-ասաց նա:
Միաժամանակ, հացի գործարանի տնօրենի խոսքով, հացամթերքի արտադրության ոլորտն այսօր բավականին անվերահսկելի է:
«Ամեն մեկը մի քայլի վրա հաց է արտադրում, որին ես դեմ եմ, դա պետք է պետական լծակներով կարգավորվի»,-ասաց Ավետիսյանը:
Հացարտադրողներին ներկայացված պահանջը՝ հացամթերքն իրացման ցանցեր հասցնել հատուկ կահավորված մեքենաներով, Ավետիսյանի կարծիքով, հացը սպառողին սանիտարահիգիենիկ պայմաններում հասցնելու տեսանկյունից ճիշտ որոշում է, բայց այստեղ էլ դրված պահանջ կա, որ հակասում է հացամթերքի որակի ապահովմանը:
«Այստեղ մի բանի եմ ես դեմ: Պահանջվում է, որ հացը տեղափոխող մեքենան պատված լինի «ներժավեյկայով»` մետաղով, դա հացը որակազրկում է: Կոնկրետ այդ բնագավառում 35 տարի է աշխատում եմ, հիմնականում պահանջը եղել է փայտը: Ես չգիտեմ ինչի համար են այս անգամ այդ պահանջը դնում, դա սխալ է: Մսամթերքի դեպքում դա ճիշտ պահանջ է, բայց ոչ հացի դեպքում»,-ասաց Ավետիսյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
11:22 11.09.26
10:18 11.09.26
00:00 12.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02