Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ, հաղորդում է jnews.ge-ն:
Նշվում է, որ շրջանային ժողովի Բյուրոն քննարկեց, սակայն դեմ քվեարկեց:
Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի Շրջանային Ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը հինգ հարց էր ներկայացված, որոնցից 4-ը Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների կողմից:
Ախալքալաքի «Հայրենասերների դաշինքը» պահանջում է.
Ախալքալաքի «Հայրենասերները» դեկտեմբերի 1-ին դիմել էին Ախալքալաքի Շրջանային Ժողովին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ մասնավորապես նշված էին հետևյալ կետերը.
. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:
. Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:
. Խնդրել մեծամասնական պատգամավորին Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը:
Բյուրոն քննարկեց, բայց դեմ քվեարկեց
Բյուրոյի անդամները նպատակահարմար չգտան տվյալ ժամանակահատվածում այս հարցի բարձրացումը, պատճառաբանելով, որ այն նախ պետք է բազմահարթակ հանրային քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված բարձրացվի: Բյուրոյի անդամներն իրենց ելույթի խոսքերում նշեցին, որ աշխարհում չկա մի հայ, որ չընդունի և չդատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը «Հայրենասերների» պահանջի պատասխանը բացատրեց հետևյալ կերպ.
«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչի՞ առաջ քաշենք: «Ալյանսը» այսօր 6 պատգամավոր ունի Վրաստանի խորհրդարանում, ինչի են դիմել, որ մեր մեծամասնական պատգամավորը այդ հարցով խորհրդարան մտնի, թող իրենց պատգամավորները հարցը բարձրացնեն խորհրդարանում: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, հետո մեր հայ պատգամավորները թող միանան: Ախալքալաքում ելույթի ժամանակ այդ հարցը առաջ քաշել էին, այդ մարդը նույնպես ասել էր, որ գիտեք, մենք ընդունում ենք, որ դա եղած է, բայց հարցը ճանաչել մենք այսօր չենք կարող: Դրա համար լավ կլինի, որ իրենց դեպուտատների հետ համատեղ խորհրդատվություն անցնեն, հետո նոր ներկայացնեն Ժողովին», – ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահը:
Բյուրոյի նիստին ներկա էր նաև ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» կողմից շրջանային Ժողովի մեծամասնական պատգամավոր Գենադի Էլիզբարյանը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում էր գործընկերների ելույթը: Բյուրոյի 9 անդամներից 8 դեմ քվեարկեց, իսկ մեկը՝ Գենադի Էլիզբարյանը կողմ, այդպիսով մեծամասնության ձայների համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չմտավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02