Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց 5000 դրամի չափով հատուցում սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը: Իսկ Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր բողոքի քննության դիմաց սահմանվում է 3750 դրամի չափով հատուցում: Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ թեպետ ՀՀ դատական օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով, որոնց պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ կառավարության սահմանած չափով, սակայն 2014 թվականից առ այսօր կառավարության կողմից գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափ չի սահմանվել:
Պարզվում է՝ գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամները յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման համար միջինում ծախսում են 40 րոպե, ինչը համարժեք է մեկ ակադեմիական ժամին, իսկ գրավոր քննության արդյունքների յուրաքանչյուր բողոքի քննության համար՝ 30 րոպե:
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02