Պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 13-ին հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով ԱԳ նախարարին՝ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշեց, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խորհրդանշական է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հոբելյանական տարում պաշտոնական այցով գտնվել Հունաստանում և փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը:
Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրեց հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։ Հունաստանի նախագահը կարևորեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և հաջողություն մաղթեց այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։
Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02