ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային այց ունեցավ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային մայրաքաղաք Հալլե, որտեղ նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Բերնդ Վիգանդի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին և դրանց շրջանակներում ծավալվող ակտիվ ապակենտրոնացված համագործակցությանը, համատեղ մշակութային, գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Քաղաքապետը բարձր գնահատեց Հալլեի հայ համայնքի ակտիվ գործունեությունը, որն իր նշանակալի ավանդն ունի երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում:
Դեսպան Սմբատյանը հատուկ ընդգծեց, որ Հալլե քաղաքն առաջիններից էր, որ կանգնեցրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող` նախքան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Հալլե քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանն այցելեց նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերի և համալսարանի ղեկավարության հետ:
Հանդիպմանն ընդգծվեց հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում գիտակրթական հատվածի ակտիվացման կարևորությունը, քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք բարձր գնահատվեց համալրսարանում գործող «Մեսրոպ հայագիտական կենտրոնի» գործունեությունը:
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02