ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գլխավոր խորհրդական Մահմուդ Սիդկի Ալ Հաբաշը կոչ է արել մուսուլմանական երկիներին բոյկոտել ԱՄՆ-ում և Իսրայել-ում արտադրված ապրանքները, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մինչև Իսրայելը չընդունի և չգործի միջազգային իրավունքին համապատասխան, մենք կոչ ենք անում մուսուլմաններին բոյկոտել իսրայելական ապրանքները»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի քայլից հետո, կոչը վերաբերում է նաև ամերիկյան ապրանքներին:
Պաշտոնյան ընդգծել է, որ «ԱՄՆ-ը և Իսրայելը մի կողմի վրա են, ինչը հակասում է մահմեդական հասարակության շահերին»:
Ալ Հաբաշի խոսքով՝ երեկ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովը ցուցադրում է մուսուլմանական երկրների լուրջ մոտեցումը Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հանդեպ:
«Երբ խոսքը մեր սրբավայրերին վերաբերող հարցերի մասին է, մենք չենք հանդուրժի: Մենք կարող ենք տարածաշրջանում և աշխարհում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի դեմ ուղղված մի շարք ցավալի քայլեր ձեռնարկել», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
Երեկ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը ճանաչել է Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք՝ բոլոր երկրներին կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը և Արևելյան Երուսաղեմը որպես դրա բռնագրավված մայրաքաղաք»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում անցկացված արտակարգ գագաթնաժողովից հետո ասել է, որ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. նրա խոսքով՝ այս դերը պետք է կատարեն չեզոք երկրները:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02