Facebook –ի հետազոտողերը խոստովանել են, որ սոցցանցում նորություններին հետեւելը կարող է վնասակար լինել մարդու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝վկայակոչելով ընկերության բլոգը։
«Դժվար հարց՝ կարող է արդյոք սոցցանցում անցկացված ժամանակը վնաս պատճառել» վերնագրով հոդվածում Facebook –ի հետազոտողներ Դեւիդ Գինզբերգն ու Մոյրա Բուրկեն հանգել են այն եզրակացության, որ լրահոսի պասիվ դիտումը կարող է անբարենպաստ լինել մարդկանց հոգեկան առողջության համար։
«Մի խոսքով, երբ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում ինֆորմացիայի պասիվ ընկալման վրա․․․ հետագայում նրանց ինքնազգացողությունը վատանում է», - ասվում է հոդվածում։
Որպես օրինակ ներկայացվում է այն փորձը, որը իրականացվել է Միչիգանյան համալսարանի ուսանողների շրջանում։ Ոմանց խնդրել են տասը րոպե կարդալ լրահոսը , մյուսներին ՝ գրառումներ հրապարակել ու ընկերներին գրել։ Առաջին խմբի ուսանողների տրամադրւթյունը օրվա վերջում ավելի վատ էր, քան երկրորդ խմբինը։
Facebook –ի հետազոտողները ենթադրում են, որ «այլ մարդկանց մասին անընդհատ նորություններ կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների պատճառ դառնալ»։
Այդուհանդերձ, ընկերությունը օգտատերերին կոչ է անում Facebook –ում ավելի շատ ժամանակ անցկացնել՝ օրինակ հին ընկերների հետ շփվել, զրուցել փոքր խմբերի շրջանակում կամ էլ ընկերների հետ կոնտենտ փոխանակել՝ ըստ հետազոտողների դա կարող է օգտատերերին երջանկացնել։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02