2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ: Դա հետեւում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցից, որը դեկտեմբերի 19-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
«2017 թվականին աշխարհում զոհվել է 65 լրագրող, նրանցից 26-ը՝ իրենց պարտականությունները կատարելիս, նրանք դարձել են մահացու վտանգավոր իրավիճակների զոհեր, ինչպիսիք են ավիահարվածները կամ ահաբեկչական գործողությունները: Մնացած 39-ը սպանվել են, քանի որ նրանց նյութերն սպառնում էին քաղաքական, տնտեսական կամ հանցավոր այս կամ այն շահերին:-ասված է զեկույցում:- Այս տարի, այնուամենայնիվ, զոհված լրագրողների թվաքանակի 18 տոկոսով նվազում է դիտվում անցյալ տարվա համեմատությամբ (79)»:
Կազմակերպության փորձագետների կարծիքով, այս տարի ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրներն են դարձել Սիրիան (12 զոհված) եւ Մեքսիկան (11 զոհված): Վարկանիշում նրանց հաջորդում են Աֆղանստանը եւ Իրաքը, որտեղ անցյալ տարվա ընթացքում զոհվել են համապատասխանաբար ինը եւ ութ լրագրողներ:
Նաեւ նշվում է, որ ԶԼՄ-ների 326 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, մինչեւ 54 մարդ պատանդ է պահվում, իսկ երկուսն անհայտ կորած են համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02