«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևանի և Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Կլոր սեղանը նախագահել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Մոսկվայի արդյունաբերական պալատի զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության գործունեության նախագահ Սերգեյ Աբրահամովը։ Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության ղեկավար Ալեքսեյ Տիխնենկոն, ինչպես նաև զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա են գտնվել հայկական «Արմենիա Թրավել+Մ», «Իվենթս Սոլյուշնս և Ինսենտիտիվս-ԴՄՍ Արմենիա», «Տուր Դելիս», «Գո2Արմենիա», «Արմանե», «Օդակ գրուպ», «Երևան Թրավել» ընկերությունները, ինչպես նաև ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:
«Քաղաքային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներից ելնելով՝ մենք Երևանում զարգացրել ենք միջոցառումային զբոսաշրջությունը, ռուսական շուկային առաջարկում ենք Երևանի վերաբերյալ փաթեթները կազմելիս հաշվի առնել սեզոնային և փառատոնային առանձնահատկությունները։ Երևանը շատ հետաքրքիր է ռուս զբոսաշրջիկի համար հատկապես մարտի 8-ին, մայիսյան տոներին»,-նշել է Մարիա Բարաղամյանը և օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրել հաջորդ տարի այցելել Երևան՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»:
Կոնֆերանսի ավարտին երկու կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր եզրերը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44