Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում ասուլիս է տվել և անդրադարձել Պոլսո պատրիարքի շուրջ ստեղծված իրավիճակին: Մասնավորապես նա նշել է, որ Պոլսո հայ համայնքը նոր հոգևոր առաջնորդ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի հրաժարվել պատրիարքի տեղապահի պաշտոնից: Նա նաև նշել է, որ Թուրքիան իրեն է ճանաչում որպես Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ:
«Միայն ասում են՝ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես պատիվ կզգամ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Արամ Աթեշյանը:
«Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Աթեշյանն ամեն ինչով հակահայ կերպար է դարձել: Համայնքի մեջ իր անմիջական շրջապատը քսան հոգի էլ չեն կազմում:
«Երբ Աթեշյանն ասում է՝ համայնքն իրեն է ճանաչում որպես Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, նկատի ունի այդ քսան հոգին: Ճիշտ հակառակն է՝ համայնքը մեծ ոգևորությամբ այս օրերին հետևում է Կարո Փայլանի բոլոր քայլերին, արարքներին խորհրդարանի ներսում: Աթեշյանը ճարահատության վերջին ճիգերն է գործադրում, փորձում է արդարացնել իր կեցվածքը, բայց արդարանալու բնավ որևէ հնարավորություն չունի, այլևս անկոչ անձնավորություն է դարձել պոլսահայության համար, իզուր է փորձում պահել պատրիարքի փոխանորդի կոչումը, քանի որ պետությունը իրեն այդպես է ճանաչում: Մինչդեռ որևէ նշանակություն չունի՝ պետությունը իրեն ինչ կճանաչի, քանի որ պետության պաշտոնյա չէ, իսկ մենք ուզում ենք հոգևորական տեսնել պատրիարքարանի մեջ: Եվ եթե նա իրեն համարում է պետության պաշտոնյա, ուրեմն նա հայ ժողովրդի հետ գործ չունի, թող գնա պետությանը ծառայի, ինչպես որ ուզում է»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ պնդելով, որ Աթեշյանը համայնքում չունի որևէ աջակցություն, որևէ մեկի մոտ Աթեշյանը հեղինակություն չունի:
Ինչ վերաբերում է Աթեշյանի այն ձևակերպմանը, որ իրեն ասում են՝ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, և պատիվ է զգում, Բագրատ Էստուկյանը նշեց, որ թող վայելի այդ պատիվը, հայ հոգևորականի կոչումով՝ ոչ, բայց որպես նախկին Աթեշ, թող վայելի այդ պատիվը. «Ինձ համար, ամեն պարագայում, սա ամոթալի երևույթ է»:
Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Աթեշյանի ասուլիսը նպատակ ուներ հենց այսպիսի հայտարարություններ հանրայնացնելը, ցավալին սա է:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02