Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց, որ Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման խնդիր ունեն: «Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք: Իհարկե, սա Վրաստանի կրթության նախարարության խնդիրն է, բայց գիտենք, որ Հայաստանում անվճար ուսուցանում են Վրաստանից գնացած հայ երիտասարդների, ովքեր մանկավարժ դառնալու ցանկություն ունեն: Եվ նրանք հետո կվերադառնան այստեղ՝ հայկական դպրոցներում դասավանդելու, հատկապես Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում»,- նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը:
Վրաստանում կա 120-ից ավելի հայկական դպրոց: Վիրահայոց թեմի առաջնորդը շեշտեց, որ այդ դպրոցներում հարյուրավոր մանկավարժների կարիք կա: «Մենք Ջավախքում դպրոց ունենք, որտեղ ավարտած աշակերտը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց նույն դպրոցում դասավանդում է: «Դրա համար կրթական մակարդակը ցածր է, և մենք այն բարձրացնելու խնդիր ունենք»,- նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նա հավելեց, որ ինքը ՀՀ Նախագահին խնդրել է, որպեսզի առավել աշխուժացվեն մշակութային կապերը Հայաստանի և Վրաստանի միջև: «Մենք շատ լավ ենք ճանաչում Վրաստանը, վրացական մշակույթը, քանի որ հայերը շատ են Վրաստան այցելում, բայց վրացիները Հայաստան քիչ են այցելում և չեն ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը: Եվ հարկավոր է, որպեսզի աշխուժանան մշակութային կապերը:
Մշակութային կապերի համատեքստում առանձնացրել ենք հայ ստեղծագործողների աշխատանքները, նաև արդի հայ գրականությունը պետական մակարդակով վրացերեն թարգմանելու հարցը: Այսօր այդ հարցերը լուծվում են կամ գրողների միության կամ ուղղակի անհատների միջոցով, իսկ հարկավոր է հայ գրականությունը վրացերեն թարգմանել, քանի որ Վրաստանում ընթերցանությունը շատանում է, շատ նոր գրախանութներ են բացվում, որոնք դառնում են գրքասերների ակումբներ»,- մանրամասնեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ կարևորել է նաև հայ գործարարների կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում ներդրումներ անելու հարցը: «Շատ է անհրաժեշտ, որ տեղի բնակչությունը, բացի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներից, որը հիմնական զբաղմունքն է, այլ աշխատանքներ ևս ունենան, որպեսզի սոցիալական կյանքն այնտեղ ավելի ապահով լինեն, և մարդիկ չլքեն իրենց համայնքները»,- ասաց նա:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02