«2017 թվականին պահպանվեց հայ-վրացական հարաբերությունների դրական մթնոլորտը »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին 2017 թվականին:
Կախա Գոգոլաշվիլիի գնահատմամբ՝ 2017 թվականին պահպանվեց հայ-վրացական հարաբերությունների դրական մթնոլորտը: Ըստ նրա, դրա ապացույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս կատարած այցն էր Վրաստան, որի ընթացքում նախագահները վերահաստատեցին, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Գոգոլաշվիլիի կարծիքով, կարևոր էր արձանագրումն այն մասին, որ կողմերը հարգում են միմյանց դիրքորոշումները նուրբ հարցերի շուրջ:
«Վրաստանի համար նուրբ թեմա է օկուպացված տարածքների հարցը, իսկ Հայաստանի համար` Ղարաբաղյան հարցը: Կողմերը փորձում են չվնասել այս նուրբ հարցերը, Հայաստանին և Վրաստանին դա միշտ հաջողվում է: Այս տարի կայացավ Հայաստանի վարչապետի այցը Վրաստան, ապա նախատեսվում էր Վրաստանի վարչապխետի այցը, որը հետաձգվեց Կառավարությունում նախատեսվող փոփոխություններով, կարծում եմ՝ այդ այցը տեղի կունենա հաջող տարի: Բոլոր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ քննարկվել է Վերին Լարսի անցակետի այլընտրանքի հարցը, բայց դա ցավոտ թեմա է վրաց հասարակության համար, չեմ կարծում, որ այդ հարցը մոտ ապագայում դրական լուծում ստանա՝ հատկապես այն առաջարկի համաձայն, որով Վրաստանի վարչապետը հանդես եկավ»,- ասաց Գոգոլաշվիլին:
Վերջինիս պնդմամբ, 2017-ի ձեռքբերումը երկու երկրների համար Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր, քանի որ Վրաստանի համար մեծ անհանգստություն էր այն, որ Հայաստանը հրաժարվել էր ասոցիացվել Եվրամիությանը:
«Սա, բացի այն, որ Հայաստանի զարգացման հեռանկար է տրամադրում, այլև հեռանկար է Վրաստանի և Հայաստանի համար, հեռանկար է Արևելյան գործընկերություն ծրագրի, տարածաշրջանի համար, քանի որ Վրաստանը և Հայաստանը համակարգերով կմոտենան, կմոտենան ԵՄ-ին, տնտեսությունները կզարգանան: Սա երկկողմ հարաբերությունների ամենալավ նորությունն էր այս տարի: Հաջորդ տարի, հուսով ենք, կզգանք այս համաձայնագրից ակնկալիքների առարկայացումը»,- ասաց նա:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
16:08 24.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
20:04 25.08.26
16:15 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02