Արցախի սահմանադրական տարածքի մասը կազմող նախկին Ադրբեջանական ԽՍՀ նախ հինգ, ապա ևս երկու շրջաններ Բաքվին հանձնելու վերաբերյալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել մեր իշխանական և իշխանամերձ շրջանակներում: Հայաստանյան պաշտոնատարներն ու համապատասխան ԶԼՄ-ները շտապեցին այն զառանցանք անվանել: Ուշագրավ էր հատկապես ՀՀ Արտգործնախարարի մեկնաբանությունն, ըստ որի՝ քանզի պարոն Մամեդովն անձնապես բանակցությունների չի մասնակցել և ընդամենը ներկա է գտնվել աշխատանքային ճաշին, ուստի նրա ասածները բանի տեղ դնել չի կարելի: Գուցե նույն տրամաբանությամբ վերաբերվենք նաև իր՝ պարոն Նալբանդյանի ասածներին, քանի որ վերջինս էլ, կարծեմ, անձամբ չի մասնակցել ՀՀ, ՌԴ և ԱՀ գործող ղեկավարների առանձնազրույցին ու, հետևաբար, չի կարող պնդել, որ այս աղմուկ հանած խնդիրը չի քննարկվել այդ նեղ ու մտերմիկ շրջանակում:Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ պարոն Մամեդովը հայտարարում է այն, ինչ նրան հանձնարարված է Իլհամ Ալիևի կողմից և հարցն, ամենայն հավանականությամբ, իրոք քննարկվել է: Լավագույն դեպքում այն չի քննարկվել անմիջականորեն Ալիևի ու Սարգսյանի միջև և ամեն ինչ արվել է ռուսական կողմի միջնորդությամբ: Այսինքն՝ նախագահ Պուտինն է այդ տարբերակն առաջարկել Իլհամ Ալիևին, վստահ լինելով, որ պարոն Սարգսյանն անձնատուր կլինի, բայց նաև չի կարելի բացառել, որ պարոն Սարգսյանն ինքն է խնդրել ՌԴ նախագահին այս առաջարկն իր անունից փոխանցել Ադրբեջանի նախագահին: Ստեղծված իրավիճակում հայկական պաշտոնատարների ասածները կոպեկի արժեք չունեն և դրանք իրենց հաստատումը կարող են ստանալ միայն եթե կամ ռուսական կողմը հերքի պարոն Մամեդովի պնդումները, կամ մեկ ուրիշ՝ ավելի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյա ասի, որ Մամեդովը խելքը գցել է և իրականությանը չհամապատասխանող բաներ է դուրս տալիս սեփական նախաձեռնությամբ: Կարծում եմ, որ ոչ մեկը կլինի, ոչ էլ մյուսը: Իրավիճակը անհրաժեշտ է շտկել, ընդ որում՝ շտկել ոչ թե անհամարժեք անձանց դատարկաբանությունների, այլ շատ կոնկրետ քայլերի միջոցով:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44