«Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որևէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող 25 տարի կրկնվող ճառերով ու կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստեղ Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅՔՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են, և որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել:
Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաև այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք, դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից, պայծառ սերնդի դրսևորում:
Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների և «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի և «քառակուսի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ Առավոտ թերթի այսօրվա համարում:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02