Եվրոպան Թուրքիային չէր ֆինանսավորում այնքան, որքան Անկարան ակնկալում էր: Եվ դա նույնպես չէր կարող չազդել հարաբերությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը կարող է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի վրա, քանի որ վերջինս ավելի շատ է հեռացել ժողովրդավարական սկզբունքներից եւ վերջնականապես վերածվել ավտորիտար պետության։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն Անկարային 20 տարի շարունակ խոստացել է, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, եթե կատարի մի շարք պայմաններ: Սակայն այդ պայմանները ամեն տարի ավելացել էին: «Եվ նույնիսկ այն փաստը, որ Թուրքիան օգնել է միգրանտներին եւ ճանապարհ բացել դեպի Եվրոպա, դարձել էր կարեւոր խնդիր»,-ավելացրել է Ցիգանոկը՝ հիշեցնելով, որ Էրդողանը բավական դաժանորեն ճնշեց ռազմական հեղաշրջման փորձը: Սա, փորձագետի կարծիքով, վերջիվերջո հանգեցրել է Թուրքիայի դանդաղ հեռացմանը ՆԱՏՕ-ից, ինչի վկայությունն է Ս-400 նորահույն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին որոշումը:
Միեւնույն ժամանակ, ռազմական փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ն դեռեւս մեկ տարի առաջ էր կազմակերպել Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում պահվող իր միջուկային զինամթերքի հեռացումը: Սա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համագործակցության հույս չի կապում:
Անատոլի Ցիգանոկը համոզմունք է հայտնել, որ նման իրավիճակում Թուրքիան հազիվ թե ցանկանա միանալ Եվրամիությանը: Նա ընդգծել է, որ Անկարայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում առաջացած ճեղքերը ժամանակի հետ ավելի կխորանան։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02