ԲՀԿ-ն ոչ թե անձնական խնդիրներ ունի կառավարության հետ, այլ իրականությանը տիրապետելով՝ քննադատում է ընդհանուր գործելաոճը: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության նկատմամբ դիրքորոշման հնարավոր խստացմանը:
«Դե հիմա կտեսնենք: Քննարկենք և կտեսնենք: Դուք տեսաք՝ փոքր ու միջին բիզնեսի հետ խնդրում մենք էլի մենակ մնացինք՝ թեկուզ այդ մարդիկ դիմել էին բոլոր խմբակցություններին: Կազմակերպեցինք, որ պատասխանատու օղակների ներկայացուցիչները հանդիպեն ժողովրդի հետ: Ժողովրդին ասում էին՝ «Ուզում ենք օգնել ձեզ, որ ոչ թե հինգ տոկոս վճարեք, այլ տոկոսուկես: Ժողովուրդը պատասխանեց՝ «Հինգ տոկոս վճարում ենք, պատրաստ ենք երեք տոկոս էլ ավել վճարել, մենակ թե մեզ հանգիստ թողեք»: Մենք ժողովրդի կողքին կանգնեցինք. մարդիկ հաց են վաստակում, կարողանում են իրենց ընտանիքը պահել»:
Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննն իր համար անփոխարինելի անձ է: «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի: Երբ ՀՀԿ-ն իր թեկնածուին ներկայացնի, մենք այդ մասին մեր կարծիքը կասենք»,- ընդգծեց վերջինս:
Իսկ արդյունավե՞տ է համարում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: «Այդ հարցին դուք պատասխանեք, ձեր վրա զգացեք: Անցած տարի էիք լավ ապրում, թե այս տարի: Կարող եք դուրս գալ փողոց ցանկացածին այդ հարցը տալ: Եթե դրական պատասխանեն, ձեր հարցի լիարժեք պատասխանը կստանաք»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է հաճախ բացակայում ԱԺ նիստերից, Ծառուկյանը պատասխանեց՝ պատգամավորների 90%-ը գալիս է, վազելով ներկա ստանում, մեկ ժամ հետո խորհրդարանը դատարկ է:
«Ոչ թե հազվադեպ եմ գալիս, այլ դուք հիմնականում պետք է զգաք ու տեսնեք, որովհետև ամբողջ ժողովուրդը ձեզնից է ինֆորմացիա ստանում: Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի` միայն մեկ ամիս առաջ կատարածը, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում է, որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպիսի արդյունավետ աշխատանք չի կատարել, էլ չեմ ասում` մյուսը, մյուսը: Մարդը պետք է գործով ապացուցի, արդյունավետ լինի, ոչ թե` Ծառուկյանը եկավ, ներկա գրանցվեց, ոնց որ հիմա ներկա գրանցվեցի, դուրս եկա, դա նշանակում է արդյունավետ աշխատա՞նք, մարդու գործը պետք է գնահատել»:
Հարցին էլ` նրա 157 բացակայություններից ԱԺ աշխատակազմը 121-ը հարգելի է համարել, ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Համապատասխան դիմեք, ձեզ կներկայացնեն»:
Նշենք, որ լրագրողների և Ծառուկյանի խոսակցությանը միջամտեց Նաիրա Զոհրաբյանը և ասաց, որ պետք է այդ հարցերն ուղղել ԱԺ աշխատակազմին, սակայն դա դուր չեկավ Ծառուկյանին և նա սաստեց Զոհրաբյանին, ապա շարունակեց. «Ծառուկյանին սիրես, թե չսիրես, պետք է նայես նրա կատարած գործը, դու դրական ես համարում, թե` բացասական»:
Աղբյուր` Panorama.am
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
16:08 24.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
20:04 25.08.26
16:15 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02