«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս և մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճի՞շտ էր:
– Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետև պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, և ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:
– Արդյո՞ք հնարավոր չէր այս վիրահատությունը կատարել ՊՆ միջոցներով:
– ՊՆ-ն պարտավոր է կատարել հատկացումները: ՊՆ-ն բնակարան է պարտավոր տալ մարդուն, եթե բոլորը բնակարանը ուզում են Երևանից, դա պետք չէ, որ լինի, ամեն մեկը իր ապրելատեղի համար պետք է բնակարան ստանա: Եթե նման վիրահատությունը այստեղ կատարվում է, պետք է այդ 1000 դրամներից հատկացվեր, ինչպես որ անցյալ տարի հայտարարվել էր այդ ծրագրով:
– Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:
– Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետև մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:
– Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետևում:
– Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02