ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը բխում է կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ցանկից:
Ըստ նրա, նախագծով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը՝ այդ թվում նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:
Փոխոստիկանապետի խոսքով՝ կարգավորումների միջոցով օրենքով կամրագրվեն օգտագործման հիմքերը, կարգը, ժամկետները, օգտագործման լեգիտիմությունը և այլն:
«Մասնավորապես՝ օրենքում ամրագրված է, որ կսահմանվեն հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանների շարժական տեսանկարահանող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման առաջնահերթությունները»,-ասաց նա:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ տեսանկարահանումը և լուսանկարահանումը իրականացվելու են ոչ անձնական՝ միայն ծառայողական տեխնիկական միջոցներով:
Նկարահանման համար պարտադիր նախազգուշացման պահանջ կսահմանվի, նաև նյութի պահպանելու ժամկետներ կսահմանվեն: «Նախագծում պահպանման ժամկետը տրվել է 7 օր, որից հետո կոչնչացվեն, իսկ որոշ դեպքերում կարող են տարաժամկետվել»,-ասաց նա:
Կսահմանվի այլ նպատակներով օգտագործելու և հրապարակելու արգելքը և պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր կարող են տվյալներին ծանոթանալ, ոչնչացնել և այլն:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02