Ձեր ելույթները լսելով՝ մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել. «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Եթե ասում եք, որ Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ լավ դիրք ունենք թե՛ աշխատավարձերի, թե՛ թոշակների առումով, եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, ստացվում է, որ պաշտոնական հայտարարությունը, թե գնաճը վերահսկելի է, այդքան էլ տեղին չէ, քանի որ դիզվառելիքի գինը ակցիզային հարկի բարձրացումից հետո 20 դրամով կրկին ավելացել է:
«Ո՞նց հասկանանք, հիմա գնաճը վերահսկելի՞ է, թե չէ: Համեմատությունները, որ բերում եք, ունե՞ք տվյալներ, թե ինչպիսի ինդեքսներ են այնտեղ բերվում, ի՞նչ գնողունակություն է, հաշվի ե՞ք առել, որ 250 հազար աղքատ ընտանիք կա Հայաստանում: Այնպիսի բացատրություն տվեք, որ հասկանանք, որ մեղմելու բան ունեք, ոչ թե որ Շվեցարիայում ենք ապրում»,-ասաց նա:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ներկայացրել է գնաճն ու ազդեցությունների գնահատականները, և եթե կան հակափաստարկներ, թող ներկայացնի, կքննարկեն: «Դիզվառելիքի հետ կապված՝ բիզնեսը ձեռք է բերում ավելի էժան, քան նախկինում, դիզելային վառելիքը ձեռք է բերվում ավելի ցածր արժեքով, ես դա եմ ասել»,-ասաց նա:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
16:08 24.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
20:04 25.08.26
16:15 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02