ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում է կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի հիմնավորման` «Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ՀՀ թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները: Մասնավորապես՝ հաշվի առնելով հանրային քննարկումները և պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները Հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:
Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում:
Հիմնադրամն իրականացնում է իր ընթացիկ գործունեությունը, որն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մի շարք այլ առանցքային ծրագրեր (օրինակ՝ էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալի ներդրում, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագծում, մշակում և ներդրում և այլն):
«Թվային Հայաստան» հիմնադրամի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է 2018թ. երեք ամսվա համար «Թվային Հայաստան» hիմնադրամի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 50 մլն. դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա հիմնադրամին տրամադրելու նպատակով:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02