ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը. «Որպես կրթության և գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարևոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուսը» աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարևոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում» ,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի՝ ընդլայնելով ԽԿ կամավորների գործունեության շրջանակը՝ հանրակրթությունից դեպի կրթական մյուս աստիճաններ: Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Նրա խոսքով, այդ նպատակով դեռևս անցած տարի մշակվել է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը և այս համատեքստում առավել օգտակար է լեզուների դասավանդման և վերապատրաստման փորձ ունեցող այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է: «Խաղաղության կուրպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Նրա խոսքով, ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Հանդիպման ընթացքում, քննարկվել են համագործակցության առաջնահերթություններին ու ուղղություններին վերաբերվող աշխատանքային մի շարք այլ հարցեր:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44