ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, որը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է, ժամանեց Գիտությունների ազգային ակադեմիա՝ գիտնականների հետ քննարկում ծավալելու նպատակով:
«Շատ լարված աշխատանքային հանդիպումներ և օրեր են»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արմեն Սարգսյանը և հանդիպումներից այլ մանրամասներ չներկայացրեց:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքն արդեն կողմնորոշվե՞լ է, ընդունելո՞ւ է ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, Սարգսյանը պատասխանեց.«Կողմնորոշվել եմ, անձամբ Ձեզ կասեմ: Թույլ տվեք ինձ շարունակել իմ հանդիպումերը, երբ ավարտեմ, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որը կիմանաք դրա մասին»:
Հարցին՝ մշտապե՞ս եք վերադարձել, թե՞ կրկին հեռանալու եք, ինչպես արեցիք ՀՀ վարչապետ եղած ժամանակ, Արմեն Սարգսյանը նախ պատասխանեց, որ ընդմիշտ վերադարձել է և հետո հավելեց.«Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար, պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ»:
Արմեն Սարգսյան, արձագանքելով դիտարկմանը, որ նրա կինը հայտարարել է, թե որդիներն իրենց բրիտանացի են զգում, հորդորեց անգլերեն տարբերակով կարդալ «Daily Mail»-ին տրված հարցազրույցը.«Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ-ի քաղաքացիներ են: Հավասարապես լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես, միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերեն տարբերակով կարդացեք Daily Mail-ին տրված հարցազրույցը և կտեսնեք, որ անգլերենով այդ կերպ չի հնչում: Իմ կին ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են»:
Նա նաև պնդեց, որ ինքը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապ չունի։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող ՀՀԿ կուսակցության նախագահն է, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուն: Ի պատասխան Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ որոշում կկայացնի տարբեր խմբերի ու կուսակցությունների հետ հանդիպումներից հետո: Նշենք նաև, որ Արմեն Սարգսյան արդեն իսկ հանդիպել է ՀՀԿ-ի և նրանց կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
12:21 25.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:08 24.08.26
16:15 24.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02