«Այդ ինչպե՞ս է պատահում, որ կաթնամթերքի ոլորտում սննդի անվտանգության նորմերի խախտում հայտնաբերում է ոչ թե Սննդի անվտանգության պետական ծառայությունը, այլ զանգվածային լրատվամիջոցը»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«Չե՞ք գտնում, որ մեղմ ասած պետական ծառայությունն իր տեղում չէ, և կառավարությունը գոնե այս դեպքից հետո, լրջորեն պետք է վերանայի այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը»։
Ի պատասխան Իգնատի Առաքելյանն ասաց. «Բոլորն իրենց տեղում են գտնվում, բոլորը կատարում են իրենց պլանավորած աշխատանքը։ Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է սննդի որակի թերություններ։ Սրա հետ կապված ՍԱՊԾ-ն ակտիվ համագործակցում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասաց պատգամավորը։
Նախարարը նշեց, որ կոնկրետ թթվասերի հետ կապված հիմա դիտարկում է արվում և մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն ՍԱՊԾ կողմից։
«Կան խնդիրներ, կա պլանավորված աշխատանք, սակայն ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում 100 տոկոսով ամենօրա հսկողություն իրականացնել։ Ձեր կողմից, մամուլի կողմից գտած ցանկացած թերություն մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի արագ արձագանքեն»,- հավելեց նա։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02