Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը կապված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի և իր կողմն արմատական տրամադրված ընտրողներին գրավելու ցանկության հետ: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարի 8-ին Ալիևը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին»: Հայաստանի ԱԳՆ-ն կտրուկ էր արձագանքել այս հայտարարությանը:
«Երկու երկրների միջև ավելի վատ իրավիճակ չի կարող արդեն լինել: Նրանք զինված, չնայած դեռ գրեթե խաղաղ դիմակայության մեջ են արդեն երկար տարիներ: Անկասկած, դա նրա նախընտրական արշավի մեկնարկն է: Այդկերպ նա որոշել է նման ծայրահեղ հայտարարությամբ (նախկինում Ադրբեջանի կողմից նման պահանջներ, առնվազն պաշտոնատար անձանց շուրթերից, ես չեմ լսել) չեզոքացնել այն հակառակորդներին, որոնք հանդես են գալու արմատական կարգախոսներով:
«Դա, իհարկե, չի բարելավի երկրների միջև հարաբերությունները և չի նպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի զարգացմանը: Բայց ահա խաղի նման սուր և ռիսկային կանոններ է իր համար ընտրել նախագահ Ալիևը: Իմ կարծիքով՝ նա նման հայտարարություն է արել իր կողմն արմատական տրամադրված քաղաքացիներին գրավելու համար»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի «վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը», հայտարարել է, որ Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02