Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, երկրորդական փողոցներում, այգիներում և բակային տարածքներում շարունակվում են ներքին շաբաթօրյակները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկնարկել բակերի և զբոսայգիների բարեկարգման, ինչպես նաև նկարազարդ կամարանցումների թարմացման աշխատանքները:
«Այս տարի ևս պետք է շարունակենք մայրաքաղաքի բակերի ու զբոսայգիների բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում անհրաժեշտ է գույքագրել բակային այն տարածքները, որտեղ վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն կա: Զուգահեռաբար հատուկ ուշադրություն դարձրեք նաև բակերում տեղադրված մանկական խաղերի վիճակին՝ ստուգելով դրանց անվտանգությունը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ավարտին Երևանի քաղաքապետն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44