Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից լուծում է մի քանի խնդիր: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ալիևը դա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական և տնտեսական խնդիրներից խուսափելու համար:
«Ալիևն առաջին հերթին ներքին քաղաքական հակասություններն է լուծում, որոնք Ադրբեջանում սովորաբար աննկատ են մնում հասարակության աչքերից: Դա միայն երևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով: Փաշաևների ընտանիքը, որոնք նախկինում տնտեսական ոլորտում էին իշխում, ներկայումս քաղաքական դաշտում են ակտիվանում: Այսպիսով, ներքին խմորումներից խուսափելու համար Ալիևը ցանկանում է շուտ անցնել ընտրությունների փուլը»,- փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` Ալիևը, ընտրություններ շուտ անցկացնելով, խուսափում է նաև ընտրությունից առաջ հասարակությունում սոցիալ-տնտեսական դժգոհություններից, որոնք, հնարավոր է, հասունանան նավթի գների անկմամբ:
«Բացի այդ, Ալիևի կողմից որոշում կայացնելու «սխեմա»-ն դեգրադացվում է: Դա հաճախ լինում է իշխանությունում երկար մնացող առաջնորդների մոտ, իսկ հայր և որդի Ալիևները արդեն կես դար իշխում են Ադրբեջանում»,- ասաց Իսկանդարյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» վերաբերյալ հայտարարությունները, քաղաքագետի համար պարզ են և հասկանալի:
« Ի վերջո ընտրություններ են մոտենում, պետք է ինչ-որ ձևով ուժ ցույց տալ: Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները: Ընդհանրապես` Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Դա կարելի է ասել ադրբեջանական իշխանության հիմնական քարն է, որի վրա միավորում է հասարակությունը»,- ասաց Իսկանդարյանը:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02