Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն արձագանքել է հարցերին, թե ինչի վրա կծախսի գումարը, եթե ՄԻԵԴ-ում հաղթանակ տանի Ադրբեջանի դեմ:
«Ընկերներս հարցնում են՝ ինչի՞ վրա կծախսես փողերդ, եթե Եվրոպայում հաղթես Ադրբեջանի դեմ դատը: Ես, անկեղծ ասած, չեմ էլ մտածել: Նախ հաղթենք, հետո՝ կխոսենք: Բայց ես հակադարձ հարց ունեմ: Ենթադրենք, զուտ տեսականորեն, ես Ադրբեջանից դատարանի միջոցով ստացել եմ 50 հազար եվրո: Եվ դրանցով Ստեփանակերտի կոնյակի գործարանում գնել եմ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակի 1000 շիշ: Դա կնշանակի՞ արդյոք, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է անում Ղարաբաղի տնտեսությունում»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լապշինն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02