Մեքսիկայի գլխավոր դատախազությունը կիրակի պաշտոնապես հաստատել է հանցավոր խմբավորումների կողմից իր 2 գործակալներին սպանելու փաստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող Քրեական հետաքննությունների գործակալության 2 ծառայողներ փետրվարի սկզբին կորել էին Նայարիտ նահանգում, երբ հանգստանում էին ազգականների մոտ: Այնուհետեւ առեւանգողները համացանցում տեսանյութ էին հրապարակել, որում գործակալները զինված եւ դիմակավորված ավազակների ֆոնին ծնկաչոք էին: Ավելի ուշ հայտնաբերվել էին 2 մարդու մասունքներ, որոնք ենթադրաբար պատկանում էին առեւանգվածներին:
«Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ գենետիկ հետազոտություններ անցկացնելուց հետո հաջողվել է պարզել, որ Նայարիտ նահանգի Խալիսկո քաղաքում հայտնաբերված մարմինները պատկանում են գործակալներին, որոնք կորել էին փետրվարի 5-ին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ներկայումս մարմինները հանձնել են ազգականներին հուղարկավորելու համար, զոհվածների մերձավորներին ցուցաբերվում է հոգեբանական օգնություն:
«Գլխավոր դատախազությունը Մեքսիկայի անվտանգության մյուս ծառայությունների հետ համակարգմամբ շարունակում է ցավալի իրադարձության մեղավորներին որոնելու աշխատանքները»,- նշել են գերատեսչությունից:
Սպանությանը կարող էին մասնակցել «Խալիսկո-նոր սերունդ» հզոր թմրակարտելի անդամները:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02