Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր:
Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության պլատֆորմի ձևավորման, թվային ծառայություների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում և ժամանակի կրճատում, առցանց տրամադրվող ծառայությունների ու «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44